Armenian Soccer
Armenian Soccer

«Վաղվա խաղում մեզ ֆավորիտ չեմ համարում». Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է Ուելսի հավաքականի դեմ հանդիպման և այլ տարբեր թեմաների մասին։

«Վաղվա խաղում ֆավորիտ չեմ համարում մեր թիմին, այս հանդիպումը բոլորովին այլ պատմություն է։ Լինելու է այլ խաղ։ Բաց հանդիպում չի լինելու, քանի որ թիմերը խաղալու են արդյունքի համար։ Իսկ թե ինչիպիսին կստացվի խաղը, չեմ կարող կանխատեսել։ Վաղը ամեն բան կտեսնենք։

Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը, ինձ հետաքրքրում է Հայաստանի հավաքականը։ Հաղթելու տարբերակներ միշտ կան, սակայն որևէ մարզիչ այդ մասին լրագրողներին չի պատմում խաղից առաջ։

Ցավոք, Հայաստանը հարուստ չէ ֆուտբոլիստներով, որպեսզի հաճախ փորձարկենք նոր խաղացողների։ Մենք չունենք մեծ ընտրություն։ Եթե լինում են համապատասխան մակարդակի խաղացողներ, ես նրանց հրավիրում եմ նրանց»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հայաստան — Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

© Armenian Soccer 2023