Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը քննադատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին՝ Ռուսաստանի առաջնության խաղացողներին ազգային թիմ հրավիրելու համար։«Ես կարդացել եմ, որ նա խաղացողներ է հրավիրել Ռուսաստանի առաջնությունից, «Լոկոմոտիվից» և մեկ այլ տեղից: Այդ ամենը շատ բարդ է։ Մարդիկ ինչ ասում են ու ինչ անում, երկու տարբեր բաներ են: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը։ Ես էլ դա չեմ հասկանում։ Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվել Պետրակովը, հատկապես այն իրավիճակում, որում այժմ գտնվում է մեր ամբողջ երկիրը։ Այդ ամենը մի քիչ անընդունելի է։ Շատ խաղացողներ կան, ովքեր խաղում են այլ երկրներում: Ժամանակին, ի վերջո, նրանց թիմը նատուրալացրել է և՛ ֆրանսիացիներին, և՛ հայազգի արգենտինացիներին։ Անկեղծ ասած, ես ցնցված եմ այս ամենից»,- Բուրյակի խոսքերն է մեջբերում FanDay-ը։Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական հրավիրվել են Ռուսաստանի առաջնության չորս խաղացողներ՝ Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Խորեն Բայրամյանը («Ռոստով»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար») և Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար-2»): © Armenian Soccer 2023