Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն խաղացողի կոչման համար պայքարում են 5 ֆուտբոլիստներ։
Լավագույնի կոչմանը հավակնում են «Փյունիկից» Խամես Սանթոսն (4 խաղ, 1 գոլ, գոլային 3 փոխանցում) ու Լուկա Յուրիչիչը (5 խաղ, 5 գոլ), «Շիրակից» Ռաֆիկ Միսակյանը (5 խաղ, 2 գոլ), «Նոայից» Ալեքսանդր Լյովեն (5 խաղ, 3 գոլ, գոլային 1 փոխանցում) և «Արարատ-Արմենիայից» Արթուր Սերոբյանը (5 խաղ, 3 գոլ):
Լավագույնն ընտրվում է փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ։
Քվեարկել կարող եք այստեղ։
© Armenian Soccer 2023