Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց «Վանի» հետ ու հաղթեց ջախջախիչ` 5:0 հաշվով։

Երևանյան թիմին նախ 36-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Դավիթ Խուրցիձեն։ Ապա 70-րդ րոպեին թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը։

77-րդ րոպեին Մանուել Մորելլոն դառնալով ինքնագոլի հեղինակ` հաշիվը դարձրեց խոշոր։

82-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը խփեց «Ուրարտուի» 4-րդ, իսկ 86-ին Լեոն Սաբուան` 5-րդ գոլը։

Այսպիսով, «Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց և էլ ավելի ամրապնդվեց առաջին տեղում։ «Վանը» շարունակում է մնալ 5-րդ տեղում։

© Armenian Soccer 2023