VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալվեց «Ուրարտուին» և հաղթեց 3:2 հաշվով։
Խաղի հաշիվը նախ բացեցին հյուրերը. գոլի հեղինակ դարձավ Խուան Պալասիոսը։
Այնուհետև «Ուրարտուն» մի քանի րոպեի տարբերությամբ երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաշվի մեջ առաջ անցավ։
Տանտերերի կազմից գոլերով աչքի ընկան Կարեն Մելքոնյանն ու Ժիրայր Մարգարյանը։
Երկրորդ խաղակեսում Ժիրայր Մարգարյանի ինքնագոլը նախ օգնեց հյուրերին հավասարեցնել հաշիվն, իսկ հետո անգամ հաղթանակ պարգևեց մրցակից թիմին։
Այս խաղից հետո «Լեռնային Արցախը» վաստակեց 9 միավոր և շրջանցելով «Ուրարտուին» բարձրացավ 3-րդ հորիզոնական։
«Ուրարտուն» 8 միավորով 4-րդն է։
©2022 Armenian Soccer