Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինացի հարձակվողը համալրել է «Փյունիկի» կազմը

Փյունիկ

 

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմին է միացել 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը:

 

Գեգեդոշը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։

 

Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն» էր:

 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Ռոբերտ Գեգեդոշին։

 

©2022 Armenian Soccer