Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՀ գավաթի եզրափակիչը կսպասակի Զավեն Հովհաննիսյանի գլխավորած մրցավարական անձնակազմը

Այսօր՝ հուլիսի 10-ին՝Երևանի  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ժամը 19-ին կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 49  ու  48 միավորով  1-ին և 2–րդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիա»  և   «Նոա»   ակումբները։
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,  հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան Շահեն Աղայանն է, հանդիպման պատվիրակը՝ Միքայել Հասրաթյանը։

©2020 Armenian Soccer