Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականը նոյեմբերին Երևանում ընկերական խաղում կհանդիպի Քուվեյթի ընտրանու հետ

Նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի  Քուվեկթի ընտրանու հետ: Այս  մասին իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հայաստանի և Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականը ներկայումս ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է  102 –րդ, իսկ  Քուվեյթի ընտրանին՝  147-րդ հորիզոնականը

©2020 Armenian Soccer