VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Նոան» ընդունեց «Ալաշկերտին»:
Գոլառատ խաղում հաղթեցին հյուրերը ` 4:3 հաշվով։
Նախ հանդիպման հաշիվը տանտերերի կազմից բացեց Ադամս Ֆրիդեյը։
Ապա «Ալաշկերտը» երեք գոլ պատասխանեց մրցակցին։
Գոլի հեղինակներ դարձան Ամնան Մենսահը, Արտակ Եդիգարյանը և Բլադիմիր Դիասը։
«Նոան» Պետրոս Աֆաջանյանի և Դրամանե Սալուի գոլերի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն խաղի վերջակետը դրեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Տիագո Գալվաոն, որն էլ հաղթանակ բերեց իր թիմին։
©2022 Armenian Soccer