Armenian Soccer
Armenian Soccer

Երկու ֆուտբոլիստ հեռացել է «Ուրարտուից»

Անատոլի Այվազով

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը  երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անատոլի Այվազովի և որոշել չերկարաձգել պայմանագիրը պաշտպան Պյոտր Տենի հետ։

 

Այվազովն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018/19 մրցաշրջանում։ Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։

 

Տենը «Ուրարտուում» էր 2020/21 մրցաշրջանից և հասցրել էր մասնակցել է 41 պաշտոնական հանդիպման։

 

«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին թիմում անցկացրած տարիների ու ունեցած ելույթների համար և նոր հաղթանակներ մաղթել կարիերայում։

 

©2022 Armenian Soccer