Այսօր` սեպտեմբերի 2-ին մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը։
«Ալաշկերտը» տանն ընդունեց «Շիրակին» և հաղթեց 3:0 հաշվով։
Տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Արտակ Եդիգարյանը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Բլադիմիր Դիասը։
Հանդիպման ընթացքում տանտերերի կազմից խաղադաշտից հեռացվեց Սանթոս Նեվեսը։
Զուգահեռ ընթացող խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Վանին»:
Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ` հյուրերի հաղթանակով։
«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուիլֆրեդ Էզան։ 1-ական գոլով էլ աչքի են ընկել Ջոնաթան Դուարտեն և Տետոն Եննեն։
Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արարատ-Արմենիան» վաստակած 10 միավորով 2-րդն է։
«Վանը» նույնքան միավորով եզրափակում է լավագույն եռյակն,իսկ «Շիրակը» 4 միավորով 8-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer