Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Կարապետյանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Կարապետյան

 

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Երևանյան ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմին է միացել 34-ամյա հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

 

Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։

 

Փորձառու հարձակվողի վերջին թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր։

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Ալեքսանդր Կարապետյանին։

 

©2022 Armenian Soccer