VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի հերթական խաղում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Նորավանքին»:
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 20-րդ րոպեին. տանտերերի կազմից գոլի հեղինակ դարձավ Կախա Կախաբրիշվիլին։
Վերջինս 11 րոպե անց 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու իր անվան առաջ գրանցեց դուբլ։
«Նորավանքի» կազմից հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին կրճատեց Իբրահիմ Շուայբուն, սակայն այն հավասարեցնել չհաջողվեց և խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով։
Այս խաղից հետո «Նորավանքը» 25 միավորով մնում է 7-րդ տեղում։ «Վանը» նույնքան միավորով 8-րդն է։
©2022 Armenian Soccer
New layer…