Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց ԲԿՄԱ-ին. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ

Ալաշկերտ ԲԿՄԱ

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Նոան» ընդունեց «Ուրարտուին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Տանտերերի կազմից հանդիպման հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

«Ուրարտուից» պատասխան գնդակը խփեց Դմիտրո Խլյոբասը։

 

Օրվա հաջորդ խաղում էլ «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 3:0 հաշվով։

Ալաշկերտցիների կազմում գոլերով աչքի ընկան Ալբերտ Մնացականյանը, Դավիթ Խուրցիձեն և Ժոզե Էմբալոն։

 

Այս տուրից հետո «Ալաշկերտը» 50 միավորով գտնվում է 3-րդ տեղում։

«Նոան» 39 միավորով 5-րդն է, իսկ «Ուրարտուն» 37 միավորով 6-րդը։

ԲԿՄԱ-ն 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 

©2022 Armenian Soccer