Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Գոլառատ խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Նոային»

Նոա Ալաշկերտ

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Նոան» ընդունեց «Ալաշկերտին»:

 

Գոլառատ խաղում հաղթեցին հյուրերը ` 4:3 հաշվով։

 

Նախ հանդիպման հաշիվը տանտերերի կազմից բացեց Ադամս Ֆրիդեյը։

Ապա «Ալաշկերտը» երեք գոլ պատասխանեց մրցակցին։

Գոլի հեղինակներ դարձան Ամնան Մենսահը, Արտակ Եդիգարյանը և Բլադիմիր Դիասը։

 

«Նոան» Պետրոս Աֆաջանյանի և Դրամանե Սալուի գոլերի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն խաղի վերջակետը դրեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Տիագո Գալվաոն, որն էլ հաղթանակ բերեց իր թիմին։

 

©2022 Armenian Soccer