VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի եզրափակիչ խաղում «Նոան» Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
«Նոայի» կազմից 32-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։ Տանտերերը գրեթե մոտ էին հաղթանակին, սակայն խաղի վերջնամասում ` 88-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հաշիվն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Այս տուրից հետո «Նոան» 34 միավորով 5-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
©2022 Armenian Soccer