Armenian Soccer
Armenian Soccer

Առուստամյանի գոլը հաղթանակ պարգևեց «Մետալուրգին» Գալոյանի թիմի դեմ խաղում

Արթուր Գալոյան

Ռուսական ФНЛ-ի 35-րդ տուրում մրցեցին հայազգի ֆուտբոլիստներ Արթուր Գալոյանի «Վելեսն» ու Արթուր Առուստամյանի «Մետալուրգը»:

Հանդիպումն ավարտվեց վերջինիս թիմի հաղթանակով` 2:1 հաշվով։

Հյուրերի կազմից երկրորդ և հաղթական գոլը հեղինակեց հենց Արթուր Առուստամյանը։

 

Երկու ֆուտբոլիստներն էլ հանդիպմանը մասնակցեցին մեկնարկային րոպեներից։ Գալոյանը խաղաց մինչև խաղի ավարտն, իսկ Առուստամյանը փոխարինվեց 78-րդ րոպեին։

 

Այս հանդիպումից հետո «Վելեսը» 47 միավորով 12-րդ տեղում է։ «Մետալուրգն» ունի 31 միավոր, որով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։

 

©2022 Armenian Soccer