Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ուրարտուին». «Նորավանքն» ու «Ալաշկերտը» խաղացին ոչ-ոքի

Ուրարտու Արարատ Արմենիա

 

Այսօր` մայիսի 22-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները։

«Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Ուրարտուին» և հաղթեց 2:1 հաշվով։

Հյուրերի հաղթանակն ապահովեցին Արմեն Համբարձումյանի և Մաիլսոն Լիմայի գոլերը։

«Ուրարտուի» միակ գոլը խփեց Սամվել Հակոբյանը։

 

Օրվա մեկ այլ խաղում էլ «Նորավանքն» ընդունեց «Ալաշկերտին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Հյուրերի կազմից հանդիպման հաշիվը բացվեց Մարկո Միլինկովիչն, իսկ Վահե Գևորգյանի թիմից պատասխան գնդակը խփեց Իբրահիմ Շուայբուն։

 

Այս տուրից հետո «Արարատ-Արմենիան» վաստակելով 71 միավոր, հավասարվեց առաջատար «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը» 47 միավորով շրջանցեց «Արարատին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական։

«Ուրարտուն» 36 միավորով 6-րդն է, իսկ «Նորավանքը» 25 միավորով 7-րդը։

 

©2022 Armenian Soccer