Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկել է Հայաստան — Շոտլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Ազգային հավաքական

 

Մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան — Շոտլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

 

Տոմսեր կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։

 

Տոմսերի արժեքներն են.

 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

 

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

 

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

 

Տոմսեր գնելու կարգը.

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

 

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս գնող անձը։

 

Հայաստան — Շոտլանդիա խաղը կայանալու է հունիսի 14-ին՝ ժամը 20:00-ին:

 

 

©2022 Armenian Soccer