Հունվարի 26-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
«Ուրարտու» — «Փյունիկ» զույգի հաղթողը քառորդ եզրափակչում ուժերը կչափի «Նոայի» հետ։
«Ուրարտու» — «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր «Ուրարտուի» հաղթանակով 2-1 հաշվով, իսկ պատասխան խաղը հետաձգվել էր «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսային թեստերի դրական պատասխանների պատճառով։
Հավելենք, որ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ուրարտու» — «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպման օրն ու վայրը։ Այն կկայանա փետրվարի 25-ին «Փյունիկի» մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 14։00-ին։
Քառորդ եզրափակչի մյուս զույգերն են`
«Ալաշկերտ» — ԲԿՄԱ
«Ուրարտու»/«Փյունիկ» — «Նոա»
«Վան» — «Արարատ-Արմենիա»
«Վեստ Արմենիա» — «Արարատ»
*VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) անցկացվելու են 2 խաղով՝ մեկական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։ Բոլոր փուլերի մասնակից զույգերը որոշվելու են կույր վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո անցկացվելու է հաջորդ փուլի վիճակահանությունը։
©2021 Armenian Soccer