Armenian Soccer
Armenian Soccer

Նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդը հեռացավ «Փյունիկից»

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը «Փյունիկին» է միացել 2019/20 մրցաշրջանում։ Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստեֆեն Ալֆրեդին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք։

©2021 Armenian Soccer