Այսօր՝ հուլիսի 10-ին՝Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ժամը 19-ին կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 49 ու 48 միավորով 1-ին և 2–րդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիա» և «Նոա» ակումբները։
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան Շահեն Աղայանն է, հանդիպման պատվիրակը՝ Միքայել Հասրաթյանը։
©2020 Armenian Soccer