«Վանը» նոր գլխավոր մարզիչ ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Չարենցավանի թիմի ղեկը ստանձնել է Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում Պլովդիվ քաղաքի «Բոդև 2» և Գելենջիկի «Վիստա» թիմերում զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։
Մասնագետն աշխատել է նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում, «Ուրարտու» և «Կիզիլ Ժար» ակումբներում՝ որպես ֆիզպատրաստվածության մարզիչ, իսկ Կոպենհագենի «Ֆրեմադ Ամագեր» և Պլովդիվ «Բոդև» թիմերում՝ մարզչի օգնական։
Հովհաննիսյանի մարզչական կազմում ընդգրկված են՝ Հայկ Ավետիսյանը, Արտյոմ Առաքելյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը։
© Armenian Soccer 2024