Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» միավորներ խլեց առաջատարից, «Վեստ Արմենիան»` չեմպիոնից

Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Վանը» հյուրընկալեց «Փյունիկին» ու հաղթեց 1:0 հաշվով։

Հաղթական գոլը խփեց Մոմո Տուրեն։

Նույն օրը «Վեստ Արմենիան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։

Չեմպիոնի միակ գոլը խփեց Գևորգ Տարախչյանը։
Հյուրերի կազմում աչքի ընկան Զախար Տարասենկոն ու Չիդեչա Օպարաոչան։

Այս տուրից հետո «Փյունիկը» 52 միավորով շարունակում է մնալ 1-ին տեղում, սակայն «Նոայի» հետ հավասար միավորներ ունի։

«Ուրարտուն» 36 միավորով 4-րդն է, «Վանը» 23 միավորով 7-րդը, «Վեստ Արմենիան» 21 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer 2024