Armenian Soccer
Armenian Soccer

Սերոբյանը հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային», «Նոան» դժվարությամբ հաղթեց «Արարատին»

Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հաղթական գոլը հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին խփեց Արթուր Սերոբյանը։

Օրվա մեկ այլ խաղում «Նոան» գոլառատ խաղում 4:3 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

«Նոայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, աչքի ընկան նաև Մարտին Մայան և Ջասթին Մեթյուն։

Արարատցիների գոլերը խփեցին Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանն ու Իբեհ Ռանսոմը։

Այժմ «Նոան» 52 միավորով հավասարվել է առաջատար «Փյունիկին», որը դեռ չի անցկացրել տուրի հանդիպումը։

«Արարատ-Արմենիան» 49 միավորով կրկին եզրափակում է լավագույն եռյակը։

«Արարատը» 30 միավորով 6-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն` 22 միավորով 8-րդը։

© Armenian Soccer 2024