![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/11/54-1024x512.jpg)
Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
24-ամյա ֆուտբոլիստը հավաքել է ձայների 59,9 %-ը, ստացել է հուշանվեր և շքեղ մեքենա, որը նրա տրամադրության տակ կլինի մեկ շաբաթ։
Սեպտեմբերին կայացած բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստն ընդգրկված է եղել «Պոգոնի» մեկնարկային կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը 13 խաղում դարձել է երեք գոլի ու երկու ասիստի հեղինակ։
© Armenian Soccer 2023