«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը:
Այս պահին դորտմունդցիները փոխարինող են փնտրում Մարկո Ռոյսին, որը հեռանում է թիմից: Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը՝ գերմանական ակումբի դիտակետում է նաև 23-ամյա Սպերցյանը:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: Հիմնական թիմի կազմում 107 խաղ է անցկացրել՝ աչքի ընկնելով 33 գոլով ու 25 գոլային փոխանցմամբ:
© Armenian Soccer 2024