Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին», բայց եվրագավաթային շանսեր այլևս չկան

IDbank Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

«Ալաշկերտը» մրցակցի դարպասը 2 անգամ գրավեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. 45+1 րոպեին աչքի ընկավ Չիտեիշվիլին, 45+4 րոպեին՝ Կարեն Նալբանդյանը: Վերջինս մեկ անգամ էլ աչքի ընկավ 58-րդ րոպեին: 64-րդ րոպեին Հադջի Իսան մեկ գնդակ հետ բերեց, սակայն ավելին անել «Արարատի» ֆուտբոլիստներին չհաջողվեց:

«Արարատը» 44 միավորով 6-րդ տեղում է, «Ալաշկերտը» վաստակած 45 միավորով 5-րդ հորիզոնականում է, սակայն 4-րդ տեղում ընթացող «Ուրարտուն» 49 միավորով արդեն անհասանելի է Վահե Գևորգյանի թիմի համար և ամրագրել է ԿԼ ուղեգիրը:

© Armenian Soccer 2024