
Ռուսաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29-րդ տուրում «Լոկոմոտիվն» արտագնա խաղում մրցել է «Դինամոյի» հետ ու հաղթել 4:2 հաշվով։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը նաև իր թիմի առաջին գոլն է հեղինակել։
Արսեն Զախարյանն էլ «Դինամոյի» մեկնարկային կազմում էր։ Նա էլ դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու փոխարինվել 61-րդ րոպեին։
Այժմ «Դինամոն» 45 միավորով 7-րդն է, իսկ «Լոկոմոտիվը» 42 միավորով` 9-րդը։
© Armenian Soccer 2023