Դարպասապահի դիրքը միշտ խնդրահարույց է եղել հայկական ֆուտբոլում։ Բայց Հայաստանի առաջնությունում, հատկապես լեգեոներների ներկայության պարագայում մի քիչ այլ է։
Հայաստանի պրեմիեր լիգայում հանդես են գալիս որոշ փորձառու դարպասապահներ, որոնք մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել իրենց փայլուն խաղով։ Իսկ դա չգնահատել հնարավոր չէ։
Այսպիսով, ներկայացնենք այն 5 դարպասապահներին, որոնք պայքարում են ՀՊԼ-ի 2022/23թթ. մրցաշրջանի «Լավագույն դարպասապահի» կոչման համար։ Հարկ է նշել, որ նրանցից 2-ը Հայաստանի ազգային հավաքականի անդամներ են։
1.Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»/Հայաստանի հավաքական
2.Արսեն Բեգլարյան «Ուրարտու»/Հայաստանի հավաքական
3.Օգնեն Չանչարևիչ «Ալաշկերտ»
4.Վսեվոլոդ Երմակով «Արարատ-Արմենիա»
5.Ալեքսանդր Մելիխով «Ուրարտու»
Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։
Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։
Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։
© Armenian Soccer 2023