Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Դունայսկայի» նկատմամբ:
«Սլովանի» կազմում 56-րդ և 89-րդ րոպեներին դուբլով աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը: Նշենք, որ երկրորդ գոլը Բարսեղյանը խփել է 11-մետրանոցի նշակետից:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024