Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական Էքստրակլասայի 8-րդ տուրում հասել է «Պոգոնի» կազմում 100 խաղի սահմանագծին: Այս մասին տեղեկացրել է լեհական ակումբի մամուլի ծառայությունը:
«Պոգոնը» հյուրընկալվելիս մրցել է «Կրակովիայի» հետ և պարտվել 1:2 հաշվով:
Հոբելյանական խաղին Բիչախչյանը մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել է 87-րդ րոպեին:
«Պոգոնում» անցկացրած 100 խաղում Բիչախչյանը աչքի է ընկել 15 գոլով և 11 գոլային փոխանցմամբ:
Կրած պարտությունից հետո «Պոգոնը» 13 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
© Armenian Soccer 2024