
Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները։
Հիմնական մրցավար է նշանակվել Իտալիայի Ա Սերիայում աշխատող Դանիելե Օրսատոն։ Եզրերում նրան կօգնեն Չիրո Կարբոնեն ու Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան Անտոնիո Ռապուանոն է։
2020 թվականին Դանիելե Օրսատոն ճանաչվել է տարվա լավագույն մրցավար, ինչպես նաև սպասարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը ֆրանսիական ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» միջև։
© Armenian Soccer 2023