
Հայաստանի չեմպիոն և գործող գավաթակիր «Ուրարտուն» սկսում է իր պայքարը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջինում փուլում երկրի չեմպիոնի մրցակիցը լինելու է բոսնիական «Զրինսկին»։
Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին, «Ուրարտու» մարզադաշտում և սկսվելու է ժամը 19։00-ին։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, հուլիսի 6-ից տոմսերը հասանելի կլինեն ակումբի պաշտոնական խանութում, որը գործում է Ջիվանի 2 հասցեում, իսկ խաղի օրը՝ հուլիսի 11-ին, ժամը 12։00-ից կգործի մարզադաշտի տոմսարկղը։
Տոմսերի արժեքը հետևյալն է՝
Սեկտոր 1-4՝ 2000 դրամ
Սեկտոր 6-9՝ 500 դրամ
Սեկտոր 11-14՝ 1000 դրամ
VIP 2՝ 3000 դրամ