Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Ոսկանյանն Առաջին խումբը ներկայացնող թիմ է գլխավորել

Արամ Ոսկանյանը գլխավորել է «Սյունիքը», հայտնում է առաջին խումբը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։

47-ամյա մասնագետը մարզել է նաեւ «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։

2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն եւ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Որպես ֆուտբոլիստ՝ Արամ Ոսկանյանը հանդես է եկել «Բանանցում», «Փյունիկում», «Արարատում», «Միկայում», ինչպես նաեւ ռուսական «Բալթիկա», «Սանկտ-Պետերբուրգ», ղազախական «Եսիլ-Բոգատիր», «Կիզիլ-Ժար» ակումբներում եւ Տաշքենդի «Լոկոմոտիվում»։

Հայաստանի կրկնակի չեմպիոն է, եռակի գավաթակիր։

Ոսկանյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում։

«Սյունիքն» Արամ Ոսկանյանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

© Armenian Soccer 2023