Armenian Soccer
Armenian Soccer

«Սյունիքն» անպարտելի է. ավարտվեց Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը

Օգոստոսի 25-26-ը կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները։

«Փյունիկ ակադեմիան» 2:1 հաշվով հաղթեց «Շիրակ-2-ին», իսկ «Լեռնային Արցախը» միևնույն հաշվով առավելության հասավ «Օնորի» նկատմամբ։

«Գանձասարը» տանը 2:0 հաշվով ավարտեց «Նիկարմի» հետ հանդիպումը։ «Սյունիքը» նույն արդյունքով հաղթեց «Նոա-2-ին», այսպիսով 4 խաղում գրանցելով 4 հաղթանակ։ Արամ Ոսկանյանի գլխավորած թիմն այժմ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արարատ-2-ը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ-2-ի» դարպասն, իսկ ԲԿՄԱ-2-ը 4:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ։

«Ուրարտուն» ու «Անդրանիկը» խաղացին գոլազուրկ ոչ-ոքի։

Առաջին խմբի 5-րդ տուրը բաց է թողել «Արարատ-Արմենիա-2-ը»:

Հաջորդ տուրը կմեկնարկի օգոստոսի 30-ին։

© Armenian Soccer 2023