Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Վանին» ու հաղթեց 3:0 հաշվով։
Տանտերերին 19-րդ րոպեին առաջ մղեց Արթուր Սերոբյանը։
Բրոնզե մեդալակիր կարող էր նաև կրկնապատկել առավելությունն առաջին խաղակեսում, սակայն Համլետ Ասոյանը որոշեց ձեռքով խաղալ ու կանգնել Կաստանհեյրայի ճանապարհին։ Պաշտպանը դրա համար բավականին մեղմ պատիժ ու զգուշացվեց դեղին քարտով։
Արդեն 2-րդ խաղակեսի սկզբում բրոնզե մեդալակիր 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը. գոլի հեղինակ դարձավ Ալվին Տերան։
Այնուհետև 11-մետրանոց նշանակվեց «Վանի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց առաջին գոլի հեղինակ Արթուր Սերոբյանը` այդպիսով գրանցելով դուբլ։
Տանտերերն անկախ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ու Տենտոն Եննեի բացակայությունից, լավ խաղ ցուցադրեցին ու վստահ հաղթանակ տարան։
© Armenian Soccer 2023