Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը լիարժեք պայմանագիր է կնքել «Օսիեկի» հետ։
Խորվաթական ակումբը հայ 20-ամյա պաշտպանի տրանսֆերը գնել է «Արարատ-Արմենիայից» և պայմանագիր կնքել նրա հետ մինչև 2026 թվականի ամառ։
Transfermarkt-ի փոխանցմամբ՝ տրանսֆերի գումարը կազմել է 500 հազար եվրո։
Մկրտչյանն «Օսիեկի» կազմում անցկացրել է պաշտոնական 15 հանդիպում։
© Armenian Soccer 2024