Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» հաղթել է ստուգողական առաջին խաղում

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտը» մրցել է ղազախական «Ժետիսուի» հետ ու հաղթել 3։0 հաշվով։

«Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Սոդիկ Ֆաթայը, մեկ գոլ էլ խփել է թիմի նորեկ Ջոնել Դեսիրեն։

Հաջորդ ընկերական հանդիպումը «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 1-ին, երբ կմրցի Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ։

© Armenian Soccer 2024