
Ռուսաստանի գավաթի խաղարկության տարածաշրջանային ուղու 2-րդ փուլի եզրափակչում «Կրասնոդարը» մրցեց «Ուրալի» հետ ու հաղթեց 2:1 հաշվով։
Այսպիսով Սպերցյանի թիմը դուրս եկավ գավաթի սուպեր եզրափակիչ։
Նշենք, որ գլխավոր մրցավեճում «Կրասնոդարը» գավաթը կվիճարկի ԲԿՄԱ-ի հետ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
© Armenian Soccer 2023