Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» հաղթանակով է վերադառնում Գյումրիից

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 32-րդ տուրի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ ու հաղթեց 2:0 հաշվով։

Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացել է Կուասի Էզան, իսկ այն կրկնապատկել է Գևորգ Ղազարյանը։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 69 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։
«Շիրակը» 33 միավորով 6-րդն է։

© Armenian Soccer 2023