Այսօր մայիսի 3-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության տարածաշրջանային ուղու եզրափակչում մրցեց Առաջին լիգան ներկայացնող «Ակրոնի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ 11-մետրանոցներով
4։2 հաշվով հաղթեց Սպերցյանի թիմը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր։ Իր թիմից հենց նա է առաջինն է մոտեցել իրացնելու 11-մետրանոց հարվածն ու կրկին անվրեպ է հարվածել։
ՌՊԼ-ի ուղու եզրափակչում ԲԿՄԱ-ն ընդհանուր 3:2 հաշվով հաղթել է «Ուրալին», հետևաբար տարածաշրջանային ուղու եզրափակչի 2-րդ փուլում «Կրասնոդարը» կհանդիպի «Ուրալի» հետ։
© Armenian Soccer 2023