Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 30-րդ տուրի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» ու հաղթեց 2:1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլեր հեղինակեցին Արմեն Համբարձումյանն ու Տաոֆիք Ջիբրիլը։
Երկու դեպքում էլ գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Տենտոն Եննեն։
«Արարատի» միակ գոլը խփեց Իբեհ Ռանսոմը:
Այս հաղթանակից հետո փոխչեմպիոնը վաստակեց 66 միավոր և շարունակում է մնալ չեմպիոնական պայքարում։
«Արարատը» 29 միավորով 7-րդն է։
© Armenian Soccer 2023