![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/03/inbound4251707196392907126-1024x526.jpg)
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Կրասնոդարը» հաղթել է ԲԿՄԱ-ին (1:0):
Հանդիպման միակ գոլը տուգանայինից ֆանտաստիկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ԲԿՄԱ-ի խոշոր` 3-0 հաշվով հաղթանակով, ինչի շնորհիվ էլ հաջորդ փուլ անցել են բանակայինները։
© Armenian Soccer 2023