Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» նոր տիտղոսային հովանավոր ունի

Երևանի «Արարատը» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Fastex ընկերության հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այսուհետև Fastex-ը հանդիսանում է «Արարատի» տիտղոսային հովանավորը: Այս համաձայնագիրը միավորում է ամենամեծ պատմություն ունեցող հայկական ակումբն ու նորարարական և արագ զարգացող հայկական ընկերությունը՝ երկրպագուների համար նոր, ավելի վառ տպավորություններ ստեղծելու նպատակով:

««Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի տարում շատ ուրախալի է մեր կողքին նման ընկերություն ունենալը։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ, իսկ դրա արդյունքները տեսանելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող «Արարատի» բազմաթիվ երկրպագուների համար»,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

«Ուրախ ենք ընդլայնելու Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային բրենդի հետ, ինչպիսին «Արարատն» է», իսկ ԽՍՀՄ առաջնությունում և գավաթում տարած հաղթանակների 50-րդ տարեդարձն էլ ավելի խորհրդանշական ու արժեքավոր է դարձնում համագործակցությունը մեր ընկերության համար»,- ասել է Fastex-ի սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

© Armenian Soccer 2023