Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանի փոխանցումն օգնեց «Կրասնոդարին» հաղթել

Ռուսաստանի պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին ու հանդիպման վերջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել։

Հաղթական գոլը խփեց Կրիվցովը, իսկ նրան գոլային փոխանցում կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարն» այժմ ունի 38 միավոր, որով էլ պահպանելով առաջատարի դիրքը գնում է ձմեռային հանգստի։

© Armenian Soccer 2023