Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ինտերի» հաղթական խաղում

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին» ու հաղթեց 4:0 հաշվով։

Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Չալհանօղլուն, Դիմարկոն, Թյուրամն ու Մարտինեսը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, նա դարձավ իր թիմի 3-րդ գոլի փոխանցումը հեղինակն ու փոխարինվեց 80-րդ րոպեին։

«Ինտերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 38 միավորով։

© Armenian Soccer 2023