
ՌՊԼ 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց «Ակրոնին»: «Կրասնոդարի» կազմում դեւբլով աչքի ընկավ թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Նա գոլերը խփեց 29-րդ և 59-րդ րոպեներին, իսկ 83-րդ րոպեին փոխարինվեց:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խաղաժամանակ չստացավ:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 21 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական:
© Armenian Soccer 2024