Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի առաջնության առաջատարի կազմում:
28-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Ունիվերսիտատյայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
Միրանյանի վերջին ակումբը եղել էր «Նոան», որի կազմում անցած մրցաշրջանում դարձել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու:
© Armenian Soccer 2024