Armenian Soccer
Armenian Soccer

Սոֆիայի ԲԿՄԱ-ն առավելության հասավ «Սլավիայի» նկատմամբ. Շաղոյանը խաղաժամանակ ստացավ

Բուլղարիայի առաջնության 25-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվեց «Սլավիային» ու հաղթեց 2:0 հաշվով։

Հայաստանի հավաքականի երիտասարդ հարձակվող Ժիրայր Շաղոյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

Հարկ է նշել, որ հայ ֆուտբոլիստը բուլղարական ակումբում քիչ խաղաժամանակ է ստանում։

ԲԿՄԱ-ն 63 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer 2023